Մամուլ

Անահիտ Ավանեսյանից դժգո՞հ են և նոր նախարար են փնտրո՞ւմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գործունեությունից դժգոհությունները գնալով ավելանում են։ Բանն այն է, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը սկսել է պարտվել դատարաններում, ինչը լրացուցիչ անգամ նրա նկատմամբ լարվածություն է առաջացրել:

Վերջին թարմ օրինակը «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի դեպքն է, և կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը պետք է վերականգնվի այդ պաշտոնին, այսինքն՝ նախարարը պարտվել է դատարանում։ Մինչ այդ Ծաղիկ Վարդանյանն էր հաղթել նախարարին և վերականգնվել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։ Ստացվում է՝ իրավաբան-նախարարը չի կարողանում այնպիսի որոշումներ կայացնել, որոնց համար հետագայում չհայտնվի դատարաններու