«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի նշանակումը կարծես թե սարերի ետևում չէ։ Հիշեցնենք․ նրան պատրաստվում էին ԲԴԽ-ից տեղափոխել Վճռաբեկ դատարան՝ քրեական պալատ։ ԱԺ-ն առաջիկայում պետք է դատավոր ընտրի, և առաջադրված երեք թեկնածուներից մեկը Դավիթ Խաչատուրյանն է, ով 2021-ից ԲԴԽ անդամ է և հավակնում էր ԲԴԽ նախագահի պաշտոնին, սակայն վերևներից «դաբրո» չստացավ, քանի որ ԲԴԽ գործուղվեց Կարեն Անդրեասյանը։ Ըստ մեր աղբյուրների՝ շուրջ 2 տարի Անդրեասյանի ու Խաչատուրյանի միջև լարված հարաբերություններ են, և պարբերաբար լուրեր են տարածվում, որ նա ազատման դիմում է գրելու։