Մամուլ

Ինչ վարկած է քննվում բենզինի պահեստում պայթյունի դեպքով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի քննչական կոմիտեն տեղափոխվել է Հայաստան ու քննում է բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի դեպքը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ քրեական գործը առաջիկայում տեղափոխվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքացիները բենզինի տարաները լցրել ու բաժանել են միմյանց, ինչի ընթացքում բենզինը թափվել է հատակին:

Վարկած կա՝ մի քաղաքացի ծխախոտը գցել է հատակին, ինչի հետևանքով պայթյուն է եղել։ Նշենք, որ Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պաշտոնապես տուժել է 290 մարդ: Հարյուրավոր զոհեր, որոնց վիճակագրությունն այլևս չի վարվում… Տուժողներին հաշվող չկա Արցախում արդեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում պայթյուն էր եղել վառելիքի պահեստում»։