«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մշտական և լիազոր ներկայացուցչի հարցը մնում է առկախված:
Դեռևս այս տարվա սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ էր կանչել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից, և մինչ օրս այդ պաշտոնում նոր նշանակում չի եղել: Ստացվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, բայց և որևէ մեկի չի նշանակում այդ կառույցում:
Հիշեցնենք, որ Վիկտոր Բիյագովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել 2018 թվականին:
2017թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ Յուրի Խաչատուրովը»: