Մամուլ

Նախարարությունը չրեր ու կոնյակ է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, համարվելով արտոնյալ հարկատու, օգտվելով մի շարք արտոնություններից, բացի տեղեկատվական ոլորտի վրա ֆինանսական միջոցներ ծախսելուց, գումարներ է ծախսում նաև չրերի և կոնյակների գնման համար։

2023 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում ԲՏԱ նախարարությունը չրեր ձեռք բերելու համար ծախսել է 443 հազար 300 դրամ։ Նույն ժամանակահատվածում նախարարությունը 782 հազար 400 դրամ ծախսել է կոնյակներ ձեռք բերելու համար։ 2018 թվականից հետո կարծես ավանդույթ է դարձել կոնյակներ, չրեր և սպասքներ գնելը, ինչպես, օրինակ, դատախազության դեպքում է»։