Մամուլ

Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ դեռևս Հայաստան չէին վերադարձել Արցախի նախկին նախագահները և մի խումբ պետական, զինվորական գործիչներ, որոնց հետ կապն ընդհատվել էր նախօրեից, և անգամ մերձավորները տեղեկություններ չունեին, թե նրանք որտեղ են: 

Եվ մարդիկ երեկ կոչեր էին հնչեցնում` ուղղված ՀՀ իշխանություններին, միջազգային հանրությանը, ՌԴ իշխանություններին, որ ամեն ինչ անեն՝ վերջիններիս Հայաստան բերելու և Բաքվի բանտում գտնվող մեր գործիչներին ազատելու համար»: