Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.33

EUR428.81

RUB4.23

Երևան 7 ℃

Рус Eng

Ով կնշանակվի ՔԿ ծառայության պետի պաշտոնին. «Ժողովուրդ»

Մամուլ

20 Սեպտեմբերի, 9:15

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար կռիվ է գնում, սակայն քաղաքական իշխանությունները դեռ վերջնական որոշում չունեն։ Հիմա էլ հասել են «նախկինների» կադրերին. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների հանաձայն՝ հասել են ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, ներկայումս դատական կարգադրիչների ծառայության պետ Արման Ցոլակյանին։

Նշենք, որ Ցոլակյանը ժամանակին համարվում էր ԱԻ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի կադրը, որի շնորհիվ՝ Ցոլակյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Փաստորեն, հիմա էլ փորձում է ներկայիս իշխանության «ափսեում» տեղավորվել:

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ ամեն ինչ անում է, որ այդ պաշտոնին նշանակի իր համակուրսեցի Թադևոս Նիկոլայի Նալբանդյանին, որը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկն է, իսկ, ահա, ուժային կառույցները այլ թեկնածու ունեն։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների հանաձայն` ուժային կառույցներն ակտիվ քննարկումների մեջ են ու ամեն ինչ անում են, որ Քրեակատարողական ծառայության պետ նշանակեն ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին։

Թե ով կհաղթի այս պայքարում, ժամանակը ցույց կտա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում