«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, սեպտեմբերի 16-ը կլինի լռության օր, իսկ կիրակի օրը Երևանի ավագանու ընտրություններն են:
Այսօր իշխող ՔՊ-ն իր քարոզարշավը կամփոփի երթ-հանրահավաքով, որին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն կմեկնարկի Էրեբունի թանգարանի մոտից՝ հասնելով մինչև Երևանի քաղաքապետարան: Երթը կավարտվի ամփոփիչ հանրահավաքով։
Նշենք, որ «Ապրելու երկիրն» իր քարոզարշավը պատրաստվում է եզրափակել ավտոերթով, Հայկ Մարությանը՝ իր թիմով, սովորական բակային այցելությամբ՝ Կենտրոն վարչական շրջանում։ Երեկ ավարտական հանրահավաք արեց նաև Անդրանիկ Թևանյանը»։