Մամուլ

Բժշկական համալսարանին պատկանող շենքերը հանվել են վաճառքի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կառավարության այսօրվա նիստում ներառված է Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող, Մամիկոնյանց 60 և 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 և 853.6 քառ. մետր մակերեսներով շենք-շինությունները վաճառքի հանելու հարցը։ Խոսքը Բժշկական համալսարանին պատկանող շենքերի մասին է։ 

Վաճառքը տեղի է ունենալու աճուրդով, և մեկնարկային գին է սահմանվել 1 միլիարդ 847 մլն 300 հազար դրամը»։