«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող Քրեակատարողական ծառայության պետերին արդեն գործադիրից հասկացրել են, որ Քրեակատարողական ծառայության նոր պետ նշանակելուց հետո բանտապետերի փոփոխություններ էլ են լինելու, հետևաբար պետք է պատրաստ լինել հնարավոր ազատումներին կամ տեղափոխություններին։
Ասել է թե՝ գրեթե բոլոր բանտապետերի գլխին սև ամպեր են կուտակվել։ Իսկ թե երբ կնշանակվի ՔԿ ծառայության ղեկավար, և ով կնշանակվի, մեծ հարց է, քանի որ համապատասխան կադր դեռ չի գտնվել»: