Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023

USD384

EUR407.19

RUB3.88

Երևան 22 ℃

Рус Eng

772 ոստիկան թմրանյութերից կախվածության փորձաքննություն պետք է անցնի․ «Հրապարակ»

Մամուլ

12 Սեպտեմբերի, 9:23

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի, 11 մլն 580 հազար դրամ է փոխանցել առողջապահության նախարարության Կախվածության բուժման ազգային կենտրոնին։

Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ օրական պետք է փորձաքննություն անցնի ոստիկանության մինչև 20 ծառայող, և յուրաքանչյուր ծառայողի վերաբերյալ պետք է 3 փորձաքննություն կատարվի՝ ափիոնային շարք, կաննաբինոիդներ, այսինքն՝ մարիխուանա և մեթանֆեթամին, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 5 հազար դրամ է: Այսինքն՝ յուրաքանչյուր ոստիկանի փորձաքննությունն արժե 15 հազար դրամ:

Եթե 11 մլն 580 հազար դրամը բաժանենք 15 հազարի,  կստացվի, որ փորձաքննություն պիտի անցնի 772 ոստիկան, այսինքն՝ պետք է պարզվի, թե այս 772 ոստիկանից քանիսն ունեն թմրանյութերից կախվածություն։ Փաստորեն, թմրամոլությունն օր-օրի ոչ միայն դեռահասների շրջանում է տարածվում, այլև՝ հենց ոստիկանների, որոնք պետք է պայքարեն այդ ախտի դեմ և կանխեն դրա տարածումը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը