Մամուլ

Դատախազությունը՝ մեկ անձից գնումների սիրահար. ի՞նչ են գնել․ «Ժողովուրդ»

Դատախազությունը՝ մեկ անձից գնումների սիրահար. ի՞նչ են գնել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցում մեկ անձից կատարված գնումների միջոցով դրոշներ են գնվել: Մեկ անգամ նրանք 90 հազար դրամ են տվել եռագույն դրոշներ գնելու համար, մյուս դեպքում էլ՝ 190 հազար դրամ: Բացի դրոշներ գնելուց, դատախազությունը տվյալների պահոցի տրամադրման ծառայություններից էլ է օգտվել և երկու պայմանագիր կնքել՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով:

Դրանցից մեկով պայմանագիրը կազմել է 50 մլն դրամ, իսկ մյուս դեպքում 46 մլն դրամ վճարվել է ուղիղ մեկ անձի՝ առանց մրցույթի՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից։

Բացի այդ, Աննա Վարդապետյանի գլխավորած կառույցը 100 հազար դրամով զինանշան է գնել: Եվս 130 հազար դրամ էլ ծախսվել է վերելակների նորոգման համար՝ «Տիգրան Խաչատրյան» անհատ ձեռնարկատիրոջից: Ամենաուշագրավ գնումը, իհարկե, դատախազության զուգարանի թանկարժեք խոզանակներն են:

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 237 հազար 600 դրամով դատախազությունը զուգարանի խոզանակներ է գնել, այսինքն՝ մեկ խոզանակը մոտ 20 հազար դրամով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական