Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023

USD388.50

EUR404.94

RUB3.95

Երևան 19 ℃

Рус Eng

Հայտնի է՝ ով կլինի Արցախի նոր պետնախարարը․ «Հրապարակ»

Մամուլ

7 Սեպտեմբերի, 9:10

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Արցախի պետնախարարի պաշտոնն ապագա կառավարությունում կստանա Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի թիմակիցը։ Խոսքն «Ազատ հայրենիք»-ՔԴՄ խորհրդարանական խմբակցության ներկայիս ղեկավար Արթուր Հարությունյանի մասին է, ով ամբողջությամբ զբաղվելու է տնտեսական պրոյեկտների իրականացմամբ, այսինքն՝ միայն ֆինանսատնտեսական բլոկի կուրացիան է դրվելու նրա վրա։ Երկրի քաղաքական կառավարումն ու ուժայինների աշխատանքի համակարգումն իրականացնելու է Արցախի նախագահը:

Նշենք, որ Արցախի խորհրդարանը շաբաթ օրը երկրի նախագահ կընտրի: Շահրամանյանի թեկնածությունն առաջադրած ընդդիմադիր երեք խմբակցությունները և «Ազատ հայրենիք» խմբակցությունը նրա հետ սեպտեմբերի 5-ին հանդիպում են ունեցել։ Նոր նախագահի ընտրությունից հետո կձևավորվի նաև նոր կառավարություն, որը, ըստ ամենայնի, կլինի կոնսենսուսային, որտեղ գրեթե բոլոր քաղաքական ուժերը ներկայացված կլինեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը