Մամուլ

Երբ և ինչպես կընտրեն Արցախի նախագահին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախում նախագահի ընտրության առաջին փուլը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում։ Երեկվանից սկսվել է թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի ամսի 7-ին։ Երեկ որևէ խմբակցություն թեկնածու չէր առաջադրել, սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահը կհայտարարի առաջադրված թեկնածուների մասին, ապա եռօրյա ժամկետում կկայանա ընտրությունը՝ որոշել են ժամանակ չկորցնել և շաբաթ օրը նիստ հրավիրել։ Առաջին փուլում թեկնածուն պետք է հավաքի պատգամավորների 2/3-ի ձայները, այսինքն` 22 կողմ, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» 9 պատգամավոր ունի:

Եթե ամեն ինչ հարթ գնա, հնարավոր է առաջին փուլով Սամվել Շահրամանյանն ընտրվի նախագահ։ Բայց նա պետք է հաշվի նստի ԱԺ ընդդիմության հետ և որոշ լծակներ զիջի՝ պաշտոնների տեսքով, իրեն ընտրելու դիմաց։ Ի դեպ, առաջիկա օրերին ընդդիմադիր ուժերում կոնսուլտացիաների  փուլ է հայտարարված՝ թե՛ ներթիմային, թե՛ միջկուսակցական։ Երկրորդ փուլում բավարար է պարզ մեծամասնության քվեն»։