Մամուլ

Մինչեւ երբ «Սպայկայի» բեռնատարները կմնան Կոռնիձորում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մեկ ամիս եւ մեկ շաբաթ է` «Սպայկա» ընկերության 20 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ բեռնված Հայաստանից Արցախ ուղարկվող մոտ 400 տոննա բեռով։

Ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մհեր Ղազարյանը երեկ մեզ հայտնեց, որ մեքենաները պետությանը տրամադրվել են բացառապես անվճար հիմունքներով, եւ իրենց ընկերությունն է հոգում այդ բեռնատարների վարորդների պարապուրդի եւ մյուս ծախսերը: «Որքան անհրաժեշտ է, այնքան էլ կմնան»,- ասաց Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե մինչեւ երբ են պատրաստվում մնալ Կոռնիձորում։ Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում իրենց բեռնատարների ծառայության արժեքը որքա՞ն է, Ղազարյանն ասաց, որ Հայաստանում իրենք ծառայություն չեն իրականացնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում