Մամուլ

Նախագահի աշխատակազմը ուղղագրությունը ստուգող համակարգչային ծրագիր է ձեռք բերել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմը 30 հազար դրամով ուղղագրությունը ստուգող համակարգչային ծրագիր է ձեռք բերել։ Գնումը կատարվել է «Լիդեր Պրոֆի» ընկերությունից։ Համակարգչային ծրագիրը կոչվում է «Արմենիան փաուեր Սփեյլ»։

Փաստորեն, նույնիսկ ուղղագրությունը ստուգել չեն ցանկանում պետական համակարգում և դրա համար պետական միջոցներից համակարգչային ծրագրեր են գնում, որ իրենց հսկա աշխատակազմերը, որոնք պետական բյուջեից ահռելի աշխատավարձեր են ստանում, սուրճ խմելու և պարապությունից ճանճ քշելու գործից հանկարծ չկտրվեն»։