Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023

USD384

EUR407.19

RUB3.88

Երևան 19 ℃

Рус Eng

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փեսան՝ Հայկ Մարությանի ցուցակում․ «Հրապարակ»

Մամուլ

1 Սեպտեմբերի, 9:24

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած Հայկ Մարությանն օրերս հայտարարեց, թե բացառում է ընտրություններից հետո ՔՊ-ի և նախկինների հետ համագործակցությունը, սակայն դա չի խանգարում, որ իր թիմում ընդգրկի նաև նախկինների ազգականների, բարեկամների, իսկ կոնկրետ դեպքում՝ նախկինների ցույցերին «մարդ տանելու» գործին լծված Հայկ Խաչատրյանին:

Վերջինս նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի փեսան է, Հայկոյի քաղաքապետության օրոք ղեկավարել է աշխատակազմը, ապա նշանակվել թաղման բյուրոյի ղեկավար, իսկ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ դառնալուց մոտ մեկ ամիս հետո՝ 2022-ի հունվարին, ազատվել է։

Նախօրեին՝ Նուբարաշեն համայնքում քարոզարշավի ժամանակ, Խաչատրյանն ուղեկցում էր Մարությանին»

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը