Մամուլ

ՆԳՆ-ին 275 մլն դրամ կհատկացվի Երևանի ընտրությունների նախապատրաստման համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունը 275 մլն դրամ է ծախսելու սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարից գրասենյակային նյութերի (թուղթ և քարթրիջներ) և ընտրական մատյանների կազմման համար նախատեսվել է 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ՝ ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին ծանուցումներ ուղարկելու համար։ Ավելին՝ այսքան գումար Ներքին գործերի նախարարությունը չունի, և այն կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

Հավելենք, որ Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ից և ավարտվելու է սպետեմբերի 15-ին։ Ընտրություններին մասնակցում է 14 ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։ Այս օրերին քաղաքական ուժերը ակտիվ հանդիպումներ ու քարոզարշավ են իրականացնում Երևանի տարբեր վարչական շրջաններում»: