Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023

Երևան 20 ℃

Рус Eng

Արմեն Ավթանդիլյանին փոխարինող են գտել. «Ժողովուրդ»

Մամուլ

31 Օգոստոսի, 8:43

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական իշխանությունները շտապում են ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի նշանակման հարցում: Բանն այն է, որ մարդ չեն կարողանում այդ պաշտոնում նշանակել, բայց, մյուս կողմից էլ, զորակոչի փուլ է, և պաշտոնը թափուր թողնելը անթույլատրելի է։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ ներքին քննարկումների արդյունքում քաղաքական իշխանություններին առաջարկել են, որ լավ թեկնածու է Հանրապետական զինկոմիսարիատի զինակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը: Ու արդեն քննարկվել է նրան այդ պաշտոնում նշանակելու հարցը: Թե ինչ կորոշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզ կլինի առաջիկայում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը