Մամուլ

Ադրբեջանցիների կողմից ձերբակալված երեք արցախցիները խոսել են ընտանիքի անդամների հետ․ «Հրապարակ»

Ադրբեջանցիների կողմից ձերբակալված երեք արցախցիները խոսել են ընտանիքի անդամների հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդների հետ, Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը հեռախոսով խոսել են իրենց ընտանիքների անդամների հետ։ Նրանց Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով 10-օրյա կալանք է տվել, որից հետո, ըստ Ադրբեջանի դատախազության, հայ երիտասարդները «կվտարվեն Ադրբեջանից»։

Երեկ նաև ադրբեջանական ֆուռերը` սննդով բեռնված, հատեցին Աղդամի ճանապարհը և ռուս խաղաղապահների թողտվությամբ մտան Արցախի տարածք: Սակայն արցախցիները շտապել էին Ասկերան-Ակնա հատված՝ այդ բեռների դեմն առնելու: Բացի նրանից, որ այդ բեռների ընդունումը համարում են մեկ քայլ դեպի Ադրբեջանի հետ ինտեգրացիա, նաև մտավախություն ունեն, որ այդ սնունդը պիտանի չի լինի օգտագործման համար` ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական