«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ առնվազն հինգ նախարար է հրաժեշտ տալու աթոռին: Նրանցից ոմանք հարուցել են իրենց նշանակողի դժգոհությունը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով, որոշները կոռուպցիոն սխեմաների մեջ են ներգրավվել, որոնցից վարչապետը տեղյակ չի եղել` այսպես ասած, բռնվել են:
Օրերս մենք գրել էինք, որ այդ ցանկում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Մյուս հավանական թեկնածուներն են շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը, ով Սուրեն Պապիկյանի քավորն է, ինչպես նաև ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը»։