Մամուլ

Ի՞նչ ունեցվածք ունի Գեղարքունիքի մարզպտը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 8-ին։ Մինչ պաշտոնի նշանակվելը եղել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ։

Մարզպետը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո, «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել էր Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու։

Սարգսյանը նախկինում Ռուսաստանի Դաշնությունում է եղել. ինչպես ընդունված է ասել բոլոր մարտունեցիների դեպքում, խոպան է գնացել: Հենց այդ տարիներին նա մի բնակարան է ձեռք բերել այնտեղ։ 

Նշենք, որ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 910 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 12 մլն 500 հազար դրամ։ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է 16 մլն 524 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 12 մլն 790 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից։ Մյուս եկամուտների աղբյուրը թաքցվում է:

Մարզպետը նաև հիպոտեկով բնակարան է ձեռք բերել, իսկ նրա ստացած վարկերի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 301 հազար դրամ»։