Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

Երևան 16 ℃

Рус Eng

Ջերմուկի քաղաքապետն ամուսնանում է․ «Հրապարակ»

Մամուլ

23 Օգոստոսի, 9:23

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ջերմուկի քաղաքապետ՝ 30-ամյա Վահագն Արսենյանը` հայտնի ՀՀԿ-ական օլիգարխ Աշոտ Արսենյանի որդին, ամուսնանում է: Պսակադրության եկեղեցական արարողությունը կատարվելու է Հայաստանում, իսկ հարսանեկան խնջույքը` Մոնակոյում, որն Աշոտ Արսենյանի սիրելի հանգստավայրն է: 

Բայց ամենից ուշագրավն այն է, որ աղջկա ազգանունն էլ է Արսենյան․ նա գործարար Արսեն Արսենյանի դուստրն է, որի մյուս դուստրն էլ «Գազպրոմի» Վարդան Հարությունյանի հարսն է: Հարսնացուի ընտանիքը, իհարկե, կարողությամբ և ճանաչվածությամբ զիջում է փեսայի ընտանիքին, բայց մի ուշագրավ նյուանս էլ կա․ հարսնացուի հայրը Գուրգեն Արսենյանի հեռավոր ազգականն է, 2 եղբոր թոռներ են կամ` նման մի բան»:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը