«Հրապարակ» թերթը գրում է․ «Կոնդի առանձնատների տնտեսություն, իսկ մայիսից՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն» անունը կրող ՊՈԱԿ-ն է սպասարկում կառավարական առանձնատները։ Այստեղ մշտապես բնակվել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, այժմ 4 ընտանիք է բնակվում՝ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սուրեն Պապիկյանի և Ալեն Սիմոնյանի։ Բայց այստեղ շուրջ 10 առանձնատուն կա, որտեղ կարող են բնակվել բարձրաստիճանները։
Տեղեկացանք, որ արդեն իսկ ավարտվել են 2 առանձնատան կապիտալ նորոգման աշխատանքները, որոնց գումարը տրամադրվել է պետբյուջեից՝ գաղտնի որոշումներով։ Այդ տներում ապրելու են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, որոնք չեն շտապում տեղափոխվել «դաչաներ», թեև տներն արդեն տևական ժամանակ է՝ պատրաստ են։
Ի դեպ, չգիտես ինչու, «ընտրյալների» խմբում տեղ չեն գտել Վահագն Խաչատուրյանը, Արմեն Գրիգորյանը և ԱԽ այլ անդամներ, որոնք, ըստ օրենքի, կարող են այստեղ բնակություն հաստատել»։