Մամուլ

Շիրակի մարզի ողբերգական վթարից հետո նաև ծառողական քննություն է սկսվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 11-ին Գյումրու ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո իրավապահ համակարգում խորհրդակցություն է հրավիրվել, ու կոնկրետ պահանջ ներկայացվել՝ չխնայել որևէ կարգազանց վարորդի՝ լինի կին, թե տղամարդ: Իսկ թե որքանով այս հանգամանքը կնվազեցնի պատահարների թիվը, ցույց կտա ժամանակը։

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ծառայողական քննություն է նշանակվել այդ տարածքում պարեկային հերթապահություն իրականացնող ծառայողների նկատմամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են Volkswagen մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը և «Համշեն տուր»-ի զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր»: