Մամուլ

ՔԿԾ պետի նշանակման հարցը չի որոշի Արդարադատության նախարարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՔԿ ծառայության պետի նշանակման հարցը չեն թողել ՀՀ արդարադատության նախարարի որոշմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ՔԿ ծառայությունը Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող կառույց է, իրավական համակարգում քննարկել են, որ բանտապետի հարցը այն հարցն է, որ անձամբ պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը, քանի որ կառույցը խիստ կարեւոր ու պատասխանատու է։

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: