Մամուլ

Ռուսական պլանը՝ Երևանում, կամ քաղաքայինը՝ քաղաքական. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ընտրությունները որքան քաղաքային են, այնքան էլ քաղաքական են: Ու եթե մի փոքր հեռու գնանք, ապա կստացվի, որ ՌԴ և Արևմուտք բախում է լինելու ՀՀ մայրաքաղաքում: Մինչ այս իրենց մասնակցության մասին հայտարարած թեկնածու-ուժերից գոնե երկուսը ակնհայտ ունեն ռուսական ուղղվածություն: Նրանց լոկոմոտիվը թերևս կդառնա նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը, որն արդեն հայտարարեց մասնակցության մասին:

Իր պաշտոնավարման օրոք Մարությանն հիմնականում աշխատել է ռուսական կողմի հետ, գնել է ռուսական արտադրության տեխնիկա, «Կամազ»-ներ և «Գազել»-ներ, ինչպես նաև հաճախ գործուղման է մեկնել ՌԴ և հանդիպել դեսպանի հետ»: