Մամուլ

Որ նախարարությունը ինչ քանակի և գնի դրոշներ է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուր» օրաթերթը գրում է. «2019 թվականի ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։ Մաքսատան փնթի վիճակի պատճառով, Փաշինյանի հրահանգով, աշխատանքից ազատվեցին աշխատակիցներ, որոնց սենյակում Փաշինյանը նկատել էր կեղտոտ և փոշոտ դրոշ, որը նետված է եղել անկյունում։ Այս իրադարձությունից հետո մենք փորձեցինք պարզել, թե որ նախարարությունը ինչ քանակի և գնի դրոշներ է գնել այս դեպքից հետո։

Այսպիսով, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականի ապրիլի 10-ից մինչև սույն թվականի հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում դրոշ ձեռք բերելու համար կնքել է մեկ պայմանագիր՝ 140 հազար դրամ ընդհանուր արժեքով։

   Արդարադատության նախարարությունը նույն ժամանակահատվածում կնքել է 4 պայմանագիր՝ 408 հազար դրամ ընդհանուր արժեքով։Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կնքել է 3 պայմանագիր՝ 1 մլն 85 հազար դրամ ընդհանուր արժեքով։ ԲՏԱ նախարադությունն այս գործարքներում ներառել է ոչ միայն դրոշներ, այլ նաև զինանշաններ։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը, կնքելով 3 պայմանագիր, կատարել է 75 հազար 200 դրամի գնում։

Հ էկոնոմիկայի նախարարությունը կնքել է 3 պայմանագիր՝ 67 հազար 900 դրամ ընդհանուր արժեքով՝ ձեռք բերելով ոչ միայն մեծ դրոշներ, այլ նաև սեղանի փոքր դրոշներ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, կնքելով 5 պայմանագիր, գնել է 8 մլն 980 հազար դրամ ընդհանուր արժեքով դրոշներ, դրոշակաձողեր, զինանշան և պատի ժամացույց։

Ֆինանսների, Արտաքին գործերի, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները վերոնշված ժամանակահատվածում գնումներ չեն կատարել։

Համեմատելով գնումների մասին մեզ տրամադրված տեղեկությունները՝ անհասկանալի մնաց, թե որ նախարարությունը դրոշը ինչ արժեքով է գնել»։