Մամուլ

Եռաբլուրի միջադեպի գործով շուտով կլրանա 1 տարին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի գործը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ քաշքշուկ ոստիկանների եւ զոհված զինծառայողների ծնողների միջեւ։

ՀՀ անկախության օրը՝ վաղ առավոտյան, ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման էին ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողների, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն։

Այս միջադեպով հարուցվեց քրեական գործ:

Ավելին՝ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, 16 ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր»: