Մամուլ

1 տարվա մեջ 3 նիստ. ԱԺ նախկին պատգամավորը շարունակում է մնալ կալանքի տակ ԱԱԾ մեկուսարանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ (առավել հայտնի ալրաղացի Լյովիկ) գործով քննությունը իրականացվում է ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն մեկ տարվա ընթացքում ընդամենը 3 նիստ է կայացել: Մեզ հայտնի դարձավ, որ մեկ նիստը չի կայացել. կոլեգիալ կազմի դատավոր Ա. Բեկթաշյանի վատառողջ լինելն է եղել պատճառը, մյուս դեպքերում նախագահող դատավոր Ա. Նիկողոսյանի՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի՝ Ազգային ժողովում կայանալիք ընտրությանը հնարավոր մասնակցության, ինչպես նաեւ պաշտպանի կողմից դատական նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդության պատճառով չի կայացել:

Ու մինչ նիստերը հետաձգվում են, ԱԺ նախկին պատգամավորը շարունակում է մնալ կալանքի տակ ԱԱԾ մեկուսարանում։ Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման՝ 9 տարի ժամկետով։ Նա կալանավորվել էր 2020 թվականի օգոստոսի 10-ին, եւ երեք տարի է արդեն՝ կալանքի տակ է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում