«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոտայքի և Արմավիրի մարզերի դատախազները չեն պատրաստվում լռել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ դատախազները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ArmLur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը գաղտնալսել է մարզի դատախազներին, որի արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։
Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի, ինչպես նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։ Այսպիսով, դատախազները ներքին միջանձնային խոսակցության համար ազատվել են աշխատանքից»: