Մամուլ

Դավիթ Տոնոյանն այսօր կգնա ԱԺ քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»

Դավիթ Տոնոյանն այսօր կգնա ԱԺ քննիչ հանձնաժողով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կալանավորված ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր կգնա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները պատրաստված սպասում են Տոնոյանին դիմավորելուն:

Այսպիսով, մինչ ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը ՔՊ-ականները մի քանի անգամ հավաքվել, նիստեր են արել և անհրաժեշտ ցուցումներ ստացել: 

Տեղեկացանք նաև, որ նիստի սկզբնամասը բաց է լինելու, իսկ մի մասն էլ՝ փակ, գաղտնի ռեժիմով»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական