Մամուլ

«Իմ քայլից» հեռացած պատգամավորը՝ «Ապրելու երկրում». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած բոլոր կուսակցություններն այս օրերին ցուցակներ են կազմում, փաստաթղթերը կարգի բերում, իրենց քարոզչական թիմերը ձեւավորում: Մենք տեղեկացանք, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակում է լինելու նաեւ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո առաջինը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կազմից դուրս եկած Գոռ Գեւորգյանը: Նա 2020թ. դեկտեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել` նշելով.

«Մեր պետության առջեւ ծառացած մի շարք առանցքային եւ խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջեւ ստանձնած պարտավորություններիս կատարումը… շարունակելու եմ ուժերիս ներածի չափով ծառայել հայրենիքիս»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։