«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում վերջնականապես հաստատվեց, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունը կկայանա սեպտեմբերի 17-ին։ Այսպիսով, հերթական ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ից։
Այսպիսով, այս պահի դրությամբ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը դեռ չեն հայտարարել ընտրություններին մասնակցելու որոշման մասին։ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը»։