Մամուլ

Ոստիկանությունը նոր «Շկոդաներ» է գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը 1 միլիարդ 117 մլն 800 հազար դրամ ընդհանուր գնով «Չեխ ավտո» ՍՊԸ-ից գնել է «Շկոդա» մակնիշի 65 նոր ոստիկանական մեքենա։ Նշենք, որ «Շկոդա»-ները պարեկների վարած մեքենաներն են։ Նոր մեքենաներից յուրաքանչյուրն արժե 18 մլն 120 հազար դրամ։

Պայմանագիրը «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ կնքվել է հուլիսի 6-ին, մեքենաները պետք է մատակարարվեն պայմանագրի կնքումից 20 օր հետո, բայց ոչ ուշ, քան սեպտեմբերի 20-ին։ Նշենք, որ ոստիկանությունն ավելի վաղ 150 այդպիսի մեքենա էր գնել նույն կազմակերպությունից, իսկ վերջերս 50 մլն դրամ ուղղվել էր դրանց վերանորոգմանը։

 Հայտնի է, որ այդ մեքենաները Հայաստանի պայմաններում իրենց չեն արդարացնում, և որոշ մասով գնումն իրականացվել է «Տոյոտա»-ից» բայց, փաստորեն, իրենց չարդարացրած «Շկոդա»-ներից էլ ձեռք չեն քաշում: Հիշեցնենք, որ «Չեխ ավտո» ընկերությունը, որը չեխական Skoda ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանին»: