Մամուլ

Արմեն Աշոտյանին մենախուց են տեղափոխել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանք կրող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խնդրել է, որ իրեն մենախուց տեղափոխեն, խնդրանքը բավարարել են: Կալանավայրում մենակ նստելը համարվում է ամենածանր փորձությունը: Թե ինչու է Աշոտյանը նախընտրում մենակ նստել, դժվար չէ պատկերացնել։

Հիշեցնենք, որ մենախցի ռեժիմում է նաև մոտ 2 տարի բանտում գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Ժամանակին մենակ է նստել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նույնպես նախընտրել է մենակ նստել»: