Մամուլ

Հաջորդ շաբաթ արտահերթ նիստ կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.« Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ կվերսկսի իր աշխատանքը, ԱԺ արտահերթ նիստեր են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 10-ին խորհրդարանն արտահերթ նստաշրջան կհրավիրի: Թե ինչ հարցեր են լինելու օրակարգում, ադ մասին ՔՊ-ականները մեզ ասացին, որ դեռ հստակեցված չէ. նախորդ նստաշրջանից օրենքի նախագծեր են մնացել, որոնք չեն հասցրել քննարկել, դրանք կքննարկեն հաջորդ շաբաթ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի վարելու նիստը, նա գործուղման է լինելու այդ ընթացքում. ԱԺ նախագահի փոխարեն՝ նիստերը կվարի փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Թերևս սա կլինի այս ամռան վերջին արտահերթ նստաշրջանը, եթե, իհարկե, հրատապ հարցեր չառաջանան»։