«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին Հակակոռուպցիոն կոմիտեից պաշտոնապես հայտնեցին, որ Կորոնավիրուսի համավարակի հետ կապված ենթադրյալ չարաշահումների գործով 25 բժիշկ մեղադրյալի կարգավիճակ ունի։
Այս քրեական վարույթով մի շարք ձերբակալություններ ու կալանավորումներ սկսեցին, ու ձերբակալվածների մեծ մասը «Մեդլայն» բժշկական կենտրոնի բժիշկներ էին»: