«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցումը հասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին, սակայն նա դեռևս չի ներկայացել նախաքննական մարմին։
Տեղեկացանք, որ Արսեն Թորոսյանը, որն օրումեջ հայտարարում էր, թե պահանջում է իրեն հարցաքննեն, հիմա է՛լ չի ներկայանում ՀԿ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորը քննիչի հետ հարմարեցնում է իր հարցաքննության օրն ու ժամը, որպեսզի ներկայանա, ու գործընթացը երկարում է դեռ։
Արդեն իսկ քրեական գործով մի շարք ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին»։