Մամուլ

Միսակ Բալասանյանը՝ Իրաքում դեսպան նշանակվելու մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդու՝ գործարար Միսակ Բալասանյանի՝ Իրաքի դեսպան նշանակվելու և Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին տալու մասին լուրերին։

Մեզ հաջողվեց կապ հաստատել գործարար Միսակ Բալասանյանի օգնական Րաֆֆի Ասլանյանի հետ, որը մեզ փոխանցեց, թե դեսպանի կամ այլ պաշտոնի նշանակվելու մասին տարատեսակ լուրեր և ասեկոսեներ վերջին 10 տարիներին պարբերաբար հրապարակվում են, որոնց Մ. Բալասանյանը միշտ նույն պատասխանն է տալիս՝ պատրաստ է իր ունեցած հնարավորությունների շրջանակներում ծառայել իր երկրին, օգտակար լինել իր ժողովրդին, իսկ կոնկրետ Իրաքի դեսպան նշանակվելու մասով առայժմ մեկնաբանություն չունեն:

Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին զիջելու մասին մեր հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը փոխանցեց, որ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, և գյումրեցիների քվեն սակարկման, փոխանակման ենթակա չէ»: