Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, կողմերը քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Նշվում է, որ Ռուսաստանում իրավիճակի դեէսկալացիան կանխել է անդառնալի հումանիտար աղետները «Ուկրաինական դաշտում»:
Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նոր հանգրվան կդառնան Ուկրաինայում արդար խաղաղության ճանապարհին:
Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության թեմային: