Մամուլ

Ինչո՞վ է զբաղված նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը. որտե՞ղ է նա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մոտ մեկ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Քրիստիննե Գրիգորյանը վերջին շրջանում անհետացել է ասպարեզից, իսկ մեդիայի հետ առհասարակ չի շփվում:

Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ վերջինս լքել է Հայաստանը, քանի որ միջազգային կազմակերպությունում աշխատելու առաջարկ է ստացել, բայց, կարծես թե, դա այդպես չէ:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր պարզել, որ Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հեռանալուց հետո գլխավորելու է Արտաքին հետախուզական ծառայությունը։

Նախօրեին զրուցեցինք Քրիստիննե Գրիգորյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչով է այս օրերին նա զբաղված, Հայաստանում է արդյոք, թե ոչ։ Նախկին ՄԻՊ-ը հորդորեց չանհանգստանալ իր համար.

«Ես Հայաստանում եմ, ինձ հետ ամեն բան նորմալ է, անհանգստանալու կարիք չկա, բայց չեմ ցանկանում այլ հարցերի պատասխանել»:

Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ նա զբաղեցնելու է Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնը։

«Չեմ ցանկանում մեկնաբանություն տալ»,-արձագանքեց Գրիգորյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում