«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահով պայմանավորված՝ դատարկ աթոռ չի մնա:
Իսկ թե ով է հաջորդ ՔՊ-ականը, որը մանդատ կստանա, «Իրավունքը» մանրամասներ է պարզել: Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակը հուշում է, որ հերթը 93-րդ համարինն է՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանինը:
Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի գործով տուժած ճանաչված, տնով տեղով ՔՊ-ական դարձած Սարգիս Քլոյանի դուստրն է: Երեւանի ավագանու 2018թ.-ի ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներկայացված էր որպես ՔՊ անդամ»: