«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանը, որի մասով ԲԴԽ-Ն կարգապահական վարույթ է հարուցել, դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Տիգրան Պետրոսյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժոով՝ պահանջելով վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի և արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գործունեության մասով և պարզել, թե արդյոք այն, ինչ անում են երկու ընկերներ՝ ԲԴԽ նախագահն ու արդարադատության նախարարը, շահերի բախում չէ:
Ըստ դատավորի՝ երկու ընկեր՝ մեկը ԲԴԽ նախագահ է, մյուսը՝ արդարադատության նախարար, վարույթներ են հարուցում դատավորների նկատմամբ: Ի վերջո, ի՞նչ սկզբունքով են ընտրվում դատավորների նկատմամբ վարույթները:
Ըստ Պետրոսյանի դիմումի՝ Վճռաբեկ դատարանում շատ դատավորների որոշումների հետևանքով ՄԻԵԴ-ը ըննդեմ Հայաստանի որոշումներ է կայացրել, սակայն ԲԴԽ-ն որոշել է ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ որոշման համար, արդարադատության նախարարի դիմումի հիման վրա, կարգապահական վարույթ հարուցել Վճռաբեկի դատավորներ Արտակ Բարսեղյանի և իր նկատմամբ, ինչը խիստ կասկածելի է»: