«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ հունիսի 16-ին, 17-ին ՔՊ-ականները քաղաքական ժողով են անելու Դիլիջանում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Երկարատև բանակցություններից հետո ՔՊ-ականները երկուշաբթի օրը տեղի ունեցած վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ հստակեցրել են քաղաքական ժողովի օրակարգը: Այսպիսով, ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում լինելու են ավագանու ընտրությունների մասնակցության հետ կապված հարցերը:
ՔՊ քաղաքական ժողովի օրակարգում լինելու են կուսակցության մարտավարության, մարզային կառույցների գործունեության հետ կապված հարցերը: Անվտանգային հարցերը նույնպես լինելու են քաղաքական ժողովի օրակարգում, բայց ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, առաջնային լինելու են քաղաքական և ներկուսակցական հարցերը: Ինչպես մեզ փոխանցեցին, նաև քաղաքական ժողովի հրավիրյալների ցանկը դեռ վերջնական հստակեցված չէ. դրա շուրջ դեռ քննարկումներ են գնում»: