Մամուլ

Ճանապարհներ քիչ են նորոգել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022-ին ՀՀ-ում կառուցվել, վերանորոգվել, հիմնանորոգվել է 531 կմ ճանապարհ։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը այս տարի՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կատարողականի քննարկման ժամանակ։

Այս ցուցանիշը զիջում է 2021 թվականին արձանագրված ցուցանիշին։ «Եթե ընդհանուր պատկերը տանք հիմնանորոգումների, միջին նորոգումների այլ նշանակության ճանապարհների մասով, ապա պատկերը հետևյալն է. ընթացիկ տարում 572 կմ ճանապարհ է կառուցվել, որը բավական լավ ցուցանիշ է: Մյուս կողմից՝ եթե մենք միավորենք սուբվենցիոն ծրագրերով իրականացրած աշխատանքները (այնտեղ նույնպես ունենք ասֆալտապատման և սալիկապատման գործընթաց), ապա բոլորը միասին կունենանք 750 կմ»,-ասել էր Գնել Սանոսյանը 2021 թվականի դեկտեմբերի 30-ի կառավարության նիստի ժամակակ»: