Մամուլ

ՔՊ քաղաքական ժողովը՝ Դիլիջանում. ովքեր ներկա կլինեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում որոշել են, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսին քաղաքական երկրորդ ժողովն անցկացնել Դիլիջանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ քաղաքական ժողովը կկայանա հունիսի 16-ին և 17-ին:

Ժողովին մասնակցելու են կառավարության անդամները՝ նախարարներ, փոխվարչապետներ, ԱԺ նախագահը, նրա տեղակալները, հանձնաժողովի նախագահները, տարածքային կազմակերպությունների ղեկավարներ և համայնքի ղեկավարներ, ինչպես նաև հրավիրյալ անձինք, որոնց կորոշի վարչությունը:

ՔՊ-ում այս օրերին քաղաքական ժողովի հետ կապված թեժ նախապատրաստական աշխատանքներ են գնում. փորձում են այնպես անել, որ ժողովը բարձր մակարդակով անցնի, թերություններ չլինեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գոհ մնա:

Կուսակցությունից մեզ հայտնեցին նաև, որ օրակարգի և հրավիրյալների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են, շատ հարցեր կան, որ վերջնական դեռ հաստատված չեն»: