«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 7-ը Հայաստանում կանցկացվի «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» անունով միջոցառում, որին մասնակցելու է արտերկրից ժամանող 22-35 տարեկան 20 երիտասարդ։ Վերապատրաստման շրջանակներում վարչապետի աշխատակազմը երիտասարդներին պատրաստվում է տանել Օձունի եկեղեցի, Ծիծեռնակաբերդ, ԱԽ գրասենյակ, Եռաբլուր պանթեոն և այլն։
Միջոցառման կազմակերպման համար վարչապետի աշխատակազմն արդեն 11 մլն 530 հազար դրամ է փոխանցել «Օլ Հոթելս» ՍՊԸ-ին»։