Մամուլ

Թմրանյութի նոր սկանդալ․ ուժային կառույցի պաշտոնյայի որդին ձերբակալվել է․ «Ժողովուրդ»

Թմրանյութի նոր սկանդալ․ ուժային կառույցի պաշտոնյայի որդին  ձերբակալվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս թմրանյութի մի նոր սկանդալ է արձանագրվել արդեն Երևանի ճանապարհին:

Այս առիթով իրավապահ համակարգում խառնված են: Պարզվում է՝ օրերս ուշագրավ բացահայտում է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահները Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել են ՀՀ ուժային կառույցներից մեկում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձի որդու, որի մեքենայի մեջ եղել է մոտ 240 պարկ թմրանյութ: Վերջինս, ըստ լուրերի, թմրանյութը տեղափոխում էր Երևան:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պաշտոնատար անձի որդուն կալանավորել են: Իսկ թե ով է պաշտոնատար անձը, առայժմ չենք հրապարակում, որպեսզի ընթացող նախաքննությանը չվնասենք, և ողջ շղթան բացահայտվի: Առաջիկայում նաև պաշտոնյայի ու նրա որդու անունը կհանրայնացնենք»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական