Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2023

USD384.94

EUR404.53

RUB3.92

Երևան 19 ℃

Рус Eng

110 մլն դրամ՝ հսկողության սարքեր գնելու համար․ «Հրապարակ»

Մամուլ

1 Հունիսի, 9:19

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը 110 մլն դրամ արժողությամբ համակարգչային հսկողության սարքեր է ձեռք բերել։ Գնումը կատարվում է ENIGMA information protection Systems ընկերությունից։ Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե ինչ համակարգ է, ինչի համար։

«Պրոբացիայի ծառայության կողմից տնային կալանք և վարչական հսկողություն իրականացնելու համար էլեկտրոնային հսկողության սարքավորումներն են: Լեհական կազմակերպությունից նոր խմբաքանակ է ձեռք բերվել՝ պատշաճ և ժամանակին վերահսկողություն իրականացնելու համար»,- պատասխանեցին մեզ։

Փաստորեն, պետությունը շարունակում է տնային կալանքի տեխնիկական միջոցների գնման համար գումարներ ծախսել, սակայն կալանքը, որն անձը կրում է քրեակատարողական հիմնարկներում, մնում է այն հիմնական խափանման միջոցը, որը կիրառվում է մեղադրյալների նկատմամբ»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը